|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լրատվականների կողմից հանրապետականների վրա հարձակումները հանգեցրել են ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստին», այս մասին հայտարարել է կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը:
«Այս ամենը լրատվամիջոցների մեղքն է։ Նրանք մեզ անվանել են նացիստներ, մեր հանդեպ սերմանել են ատելություն և վերջին տասնամյակը բռնություն են հրահրել մեր նկատմամբ։ Նրանք դա անում են ամեն օր և երեկ ստացել են այն, ինչ ցանկանում էին՝ մահափորձ նախագահի թեկնածու Թրամփի դեմ և նրա կողմնակիցներից մեկի սպանություն», – գրել է Գրինը X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ շաբաթ՝ հուլիսի 13-ին, ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ենթարկվել է մահափորձի:
Ավելի ուշ նա հայտարարել է, որ ականջի շրջանում վնասվածք է ստացել և մեծ քանակությամբ արյուն կորցրել: ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հայտնել է, որ ոչնչացրել է կասկածյալին՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսին, որը մի քանի անգամ կրակել է բեմի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով հանդիպման մասնակիցներից մեկը մահացել է, ևս երկուսը վիրավորվել են: