|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի նախկին բժիշկ Ռոննի Ջեքսոնը Fox News-ի եթերում ասել է, որ իր եղբորորդին վիրավորվել է հանրահավաքում Թրամփի դեմ կատարված մահափորձի ժամանակ։
«Իմ եղբորորդին միջոցառմանը ներկա էր:Նրանք եղել են ընկերների և հարազատների հատվածում: Լսելով կրակոցները` բոլորը պառկել են գետնին... Գնդակն տարանցիկ դիպել է նրա պարանոցին՝ թողնելով կտրվածք: Սկսել է արյունահոսություն»,- պատմել է Ջեքսոնը:
Նրա խոսքով՝ եւս մեկ տուժող նստած է եղել նրանցից մի քանի շարք հետևում։ Բժիշկը հայտնել է, որ Ջեքսոնի եղբորորդուն օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում առաջին օգնության վրանում։