|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքական ԱԹՍ-ն երկուշաբթի հարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ Հասեքե նահանգում քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (SDF) խմբավորումների հետախուզական խմբի անցակետին և մեքենային: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղի աղբյուրը:
Նրա տվյալներով՝ հարձակման ենթարկված անցակետը գտնվում է Աշ-Շադդադի շրջանում, որտեղ գտնվում է նաև ամերիկյան ռազմաբազան: Անցակետի աշխատանքը վերսկսվել է հարվածից մի քանի ժամ անց, ճշտել Է աղբյուրը:
Սիրիայի սահմանամերձ տարածքում թուրքական ուժերի ներկայությունը, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել՝ կոչ անելով Անկարային դուրս բերել զորքերը: