|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ցավով պետք է փաստենք, որ մենք ունենք Սահմանադրություն, բայց չունենք սահմանադրականություն: Այս իշխանությունը զուտ խոսքով ցույց է տալիս, թե իր համար Սահմանադրությունը, իբր, հիմնարար արժեք է, ուստի ձգտում է բարեփոխել, բայց յուրաքանչյուր մարդ վաղուց է հասկացել, որ իրենց համար գոյություն չունի Սահմանադրություն, իրենց համար հիմնական օրենքն իրենց իրավիճակային ցանկությունները, կրքերն ու անհագ ախորժակն է, ինչի արդյունքում պետությունը հայտնվել է համատարած աղետի ու խորը ճգնաժամի մեջ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում նշեց Բագրատ Սրբազանը:
Սրբազանը ժողովրդին պատգամեց սրբորեն պահպանել պետության հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, ղեկավարվել բացառապես Սահմանադրությամբ։
«Մեր Սրբազան պայքարն ունի հստակ ծրագիր, գործունեության ազգային տեսիլք և ի զորու է երկրում վերջապես հաստատելու իրական սահմանադրականություն և իրավունքի գերակայություն»,- խոսքն ամփոփեց Բագրատ Սրբազանը։