|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ ուշ երեկոյան Կիրանցի համայնքապետարանում հանդիպում է տեղի ունեցել. մարզպետարանից եկած աշխատակիցները մի խումբ կիրանցիների հետ մի քանի ժամ քննարկել են փոխհատուցման հարցերը: Խոսքն առաջնահերթ այն կիրանցիների մասին է, որոնք տուն են կորցնում սահմանազատման հետեւանքով, նաեւ այն սեփականատերերի, որոնց տները կամրջի հանձնման պատճառով հայտնվում են սահմանագծին:
Ըստ տեղեկությունների՝ կառավարությունը մտադիր է փոխհատուցել այս անձանց` նոր տներ կառուցել եւ արդեն սկսել են գյուղի «սովխոզ» թաղամասում շինաշխատանքները: Թե ինչպես են հասցնելու մեկ ամսում տուն կառուցել, դժվար է ասել: Բանն այն է, որ Ադրբեջանին անցնող երկու տների սեփականատերերին վերջնաժամկետ է տրվել` մինչեւ հունիսի 24-ը պետք է ազատեն իրենց տները: Այսինքն, հունիսի վերջին արդեն ադրբեջանցիները կհայտնվեն Կիրանցի մատույցներում: