|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Այսօր երեկոյան «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն աշխարհահռչակ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը եւ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը: Այս մասին yerkir.am-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» փառատոնի մամլո ծառայությունից:
Ազնավուրն այս տարվա կինոփառատոնի պատվավոր հյուրն է, բացի այդ` փառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում կներկայացվի Շառլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմ:
Փառատոնի «Հարգանքի տուրք» ծրագրում կնշվեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի եւ Ներսես Հովհաննիսյանի հոբելյանները: Փելեշյանի 75-ամյակի առիթով կցուցադրվի իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ժապավենը, ինչպես նաեւ կլինեն նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: