|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի Հանրապետությունն այսօր դժվարին կացության մեջ է գտնվում և ունի յուրաքանչյուրիս կարիքը: Այդ մասին ասվում է տարածել Ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդի տարածած հաղորդագրության մեջ։
«Որպես Հայաստանի հանրապետության քաղաքացիներ’ մենք խիստ մտահոգված ենք երկրում առկա իրավիճակով և խստորեն դատապարտում ենք ցանկացած հակասահմանադրական քայլ, որն ուղղված է մեր պետականության դեմ: Այսպիսի իրավիճակում լռությունը և անտարբերությունը անընդունելի է ու մահաբեր: Հաշվի առնելով ներկայիս ծանր ներքաղաքական իրավիճակը և վերջին օրերին դրա լուծման նպատակով կազմակերպվող քաղաքացիական անհնազանդությունները’ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա գլխավորած «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը:
Այս դժվար օրերին կարևոր է գիտակցել, որ միայն համախմբված լինելով մենք կարող ենք հասնել մեր նպատակին: Երիտասարդ սերունդն է վաղվա օրվա երաշխավորը»։