|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստան-Ադրբեջան անհամաչափ և միջազգային նորմերին անհամապատասխան սահմանազատման հետ կապված։
«Արցախի կորստից հետո այսօր արդեն Հայաստանն է գոյաբանական խնդրի առջև հայտնվել, որի հիմնական պատճառը ՀՀ գործող կառավարության անհեռատես և պարտվողական քաղաքականությունն է։ Այսօր, առավել քան երբևէ, Սփյուռքը չի կարող այլևս անտարբեր մնալ ՀՀ իշխանությունների միակողմանի զիջողական և հակասահմանադրական քայլերի նկատմամբ։ Մենք բարձր ենք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի և մեր մտահոգ հայրենակիցների նախաձեռնած շարժումն՝ ի պաշտպանություն Հայաստանի այսօրվա սահմանների։ Ցյուրիխի հայ ակադեմիկանների միությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» և նմանատիպ համաժողովրդական, ապակուսակցական շարժումներին և լիահույս է հայ ժողովրդի պատմական և իրավական արդարության վերականգման հարցում»։