|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդն իր աջակցությունն է հայտնում Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա գլխավորած «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը:
«Հայաստանի Հանրապետությունն այսօր դժվարին կացության մեջ է գտնվում և ունի յուրաքանչյուրիս կարիքը։
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ մենք խիստ մտահոգված ենք երկրում առկա իրավիճակով և խստորեն դատապարտում ենք ցանկացած հակասահմանադրական քայլ,որն ուղղված է մեր պետականության դեմ։ Այսպիսի իրավիճակում լռությունը և անտարբերությունը անընդունելի է ու մահաբեր։
Հաշվի առնելով ներկայիս ծանր ներքաղաքական իրավիճակը և վերջին օրերին դրա լուծման նպատակով կազմակերպվող քաղաքացիական անհնազանդությունները` Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա գլխավորած «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը:
Այս դժվար օրերին կարևոր է գիտակցել, որ միայն համախմբված լինելով մենք կարող ենք հասնել մեր նպատակին։
Երիտասարդ սերունդն է վաղվա օրվա երաշխավորը»: