Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Ապրիլի 24-ին, Թբիլիսիում, Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ կայացավ պահանջատիրական ցույց Թուրքիայի դեսպանատան առջև։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջից:
«Դեսպանատան առջև նաև ցուցադրվել էր «Հայոց Ցեղասպանություն 1915-2023թթ..» թեմայով լուսանկարներ։
Ցույցից հետո մի խումբ երիտասարդներ իրենց բողոքը շարունակեցին Եվրոմիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց։
Նույն օրը առավոտյան, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում` Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ հավատքի և հայրենիքի համար զոհված Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների»,- նշված է տեղեկատվության մեջ։