|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վաշինգտոնում հայերն ու քրդերը համատեղ ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Թուրքիայում ձերբակալված` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների:
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված ցուցարարներն իրենց համերաշխությունն են հայտնել ԺԴԿ-ին: Նրանք պարզել են «Կանգնեցրեք Էրդողանին», «Ազատեք ԺԴԿ-ին» գրություններով պաստառներ:
Ի դեպ, Թուրքիայի դրոշ ծածանող անձ է եղել, ով փորձել է հակազդել հավաքված ցուցարարներին:
Նշենք, որ ԺԴԿ-ական պատգամավորների ձերբակալություններին արձագանքել են ԱՄՆ և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբերը՝ դատապարտելով նրանց դեմ գործողությունները: ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը կոչ էր արել այդ հարցով դիմել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: