|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական միության կազմակերպմամբ՝ այսօր բողոքի ցույց է տեղի ունեցել մայրաքաղաք Քանբերայում Բելառուսի դեսպանատան դիմաց:
Ցույցի մասնակիցները լռելյայն ցույց են անցկացրել դեսպանատան դիմաց՝ իրենց զորակցությունը հայտնելով Բելառուսում անարդարորեն ձերբակալված` ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական միության անդամները, Ավստրալահայ ուսանողական միության և Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ բարձրացրել են Բելառուսի կառավարության որոշումը դատապարտող պաստառներ՝ «Վերջ տվեք բռնատիրությանը», «Հարգենք ազատ խոսքի իրավունքը», «Ազատություն՝ Լապշինին» գրություններով:
«Այսօր հավաքվել ենք այստեղ՝ բարձրացնելու մեր ձայնը ընդդեմ Բելառուսի կատավարության կատարած անարդար քայլի: Մենք ապրում ենք 21-րդ դարում, և նման արարքներն անընդունելի են: Ադրբեջանի կառավարության պահանջը պարզապես դրսևորումն է Ադրբեջանի նախագահ Ալիևի բռնատիրական և ազատ խոսքի իրավունքը ոտնահարելու քաղաքականության»,-ելույթի ընթացքում հայտարարել է ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական միության «Նիկոլ Դուման» մասնաճյուղի ատենապետ Մեղեդի Զեյթունյանը:



