|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Վրաստանի «Ազգային ճակատի» մոտ 100 ներկայացուցիչ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է անցկացրել: Նրանք դեմ են Բաթումում մզկիթ կառուցելու համաձայնագրին, որը փետրվարին ստորագրել են Վրաստանի եւ Թուրքիայի վարչապետերը. տեղեկացնում է apsny.ge-ն:
Բաթումում մզկիթներ կան, սակայն դրանք իբր չեն բավարարում Աջարիայի մահմեդականների եւ հյուր եկածների պահանջներին: Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ մզկիթն իր միջոցներով է կառուցելու:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Բաթումում եւ Աջարիայում բավարար քանակով մզկիթներ կան, եւ նորը կառուցելու անհրաժեշտություն չկա: