|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ. հաշվետվությունը՝ տեսնում ենք դատարկ սյունակներ, զրո դրամի շարժ եւ նմանատիպ այլ չլրացված թղթեր։ Միայն փաստաթղթի առաջին էջում նկատվում է կուսակցության 1180 աշխատակցի մասին տեղեկություն, որով էլ, եթե հանկարծ Արսենյանը մի օր դառնա ՔՊ-ին ընդդիմադիր, իշխանությունը անմիջապես վարույթ կհարուցի` պարզելու, թե 1180 աշխատակիցը ո՞նց կարող էին չվարձատրվել։
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել։
Կարելի է փաստել, որ Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր»:
