|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կոչ է անում մասնակցել ջահերով երթին։
«Սիրելի հայրենակիցներ
Ապրիլի 23-ին` ժամը 19։15, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։
Կոչ եմ անում բոլորին միանալ երթին` այն գիտակցումով, որ չդատապարտված, ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում։
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը, արժեքներն ու արժանապատվությունը պաշտպանելով, լինենք միասնական և թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի»։