|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Կ.Պոլսում կայանալու էին մի շարք արարողություններ՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ:
Ըստ Demokrathaber-ի՝ ոստիկանությունը զգուշացրել է արարողության մասնակիցներին՝ չօգտագործել «Ցեղասպանություն» և «ոճիր» բառերը, այլապես չեն թույլատրի արարողությունների անցկացումը:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները, որոնք ամեն տարի մասնակցություն են ցուցաբերում ոգեկոչման արարողությանը, կտրականապես հրաժարվել են ոստիկանության պահանջն իրականացնել, որի արդյունքում արգելվել է արարողությունների անցկացումը:
Ոգեկոչման արարողության համար բերված պաստառները առգրավվել են ոստիկանության կողմից:
Այլ մանրամասներ հայտնի չեն: