|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
shamshyan.com կայքի տեղեկություններով՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում Երևանի հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 14-ամյա Վ․Տ․-ն իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակով կրակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ 15-ամյա Վ․ Գ․-ի ճակատային հատվածին և 15-ամյա Ա․ Ա․-ի որովայնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Վ.Տ․-ն ծնողի հետ ներկայացել է բաժին և ներկայացրել «PM-X» գրառմամբ 4.5մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը:
Կայքի տեղեկություններով Վ․Տ․-ն սովորում է նույն դպրոցի 8-րդ դասարանում, իսկ Վ․ Գ․-ն և Ա․ Ա․-ն՝ 9-րդ դասարանում։