|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հուլիսի 3-ին ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, Սևանի թերակղզու հարավային ափին գտնվող հանգստյան գոտու մոտակայքում լսվել են կրակոցի ձայներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 3-ին, ժամը 19.50-ի սահմաններում, հանգստյան գոտում, գազային ատրճանակից երկու անգամ օդ է կրակել 1985 թ. ծնված Ա. Ա.-ն, որը ներկայացրել է ատրճանակը՝ լիցքավորված 3 փամփուշտով, և կրակված 2 պարկուճները: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն