|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵՄ-ն որոշել է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ ԱԹՍ-ների մատակարարման հարցում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Եվրամիության երկրների ղեկավարները նախօրեին ուշ երեկոյան Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքներով պայմանավորվել են ընդլայնել Իրանի դեմ եվրոպական պատժամիջոցները՝ Իսրայելի դեմ վերջերս իրականացված հարձակման ֆոնին:
Արևմտյան երկրները պնդում են, որ Իրանն, իբր, անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների համար: Մոսկվան և Թեհրանը հերքել են նման մեղադրանքները ։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին դեկտեմբերի 22-ին Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր հանձնելու մասին հայտարարություններն անհիմն է անվանել և կրկին հաստատել, որ Թեհրանը հակամարտության որևէ կողմի անօդաչու թռչող սարքեր չի մատակարարել: