|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
2020 թվականից ի վեր Ֆրանսիան գործողություններ է ծավալում Ադրբեջանի դեմ և խրախուսում է ռազմատենչությունը Հարավային Կովկասում, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի դեսպանին Բաքվից հետ կանչելը, մեջբերում է «Интерфакс»-ը։
«Չնայած Ադրբեջանի միակողմանի գործողությունների վերաբերյալ ֆրանսիական կողմի մեղադրանքներին, պաշտոնական Բաքվի քայլերն ու պաշտոնական հայտարարությունները Ֆրանսիայի նկատմամբ միայն պատասխանն էին Փարիզի ապակառուցողական գործունեությանը»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։
Ըստ Հաջիզադեի, Փարիզը բազմիցս նախաձեռնել է Բաքվի դեմ նախագծերի քվեարկությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Եվրամիությունում և այլ վայրերում, ինչպես նաև «զինել է» Հայաստանին և առաջ է քաշել բանաձևեր, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը:
ԱԳՆ խոսնակը զգուշացրել է, որ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու Ֆրանսիայի փորձերը ոչ մի տեղ չեն տանի, և Բաքուն կշարունակի պաշտպանել իր շահերը։