|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հրավերով այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը հյուրընկալվեցին Ֆրանսիայի դեսպանատանը:
Հանդիպման ժամանակ քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, այս ուղղությամբ ձեռնարկվելիք կոնկրետ քայլերին: Երկուստեք կարևորվեց Ֆրանսիա-Հայաստան-Իրան տնտեսական բազմակողմ հարաբերությունների զարգացման, այդ թվում` տարածաշրջանային համագործակցության ծրագրերի իրականացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը:
Քննարկվեցին նաև արցախյան բանակցային գործընթացի, հայ-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածության, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների գորընթացի հետ կապված հարցեր:
Հանդիպման ժամանակ բարձրացվեց Ֆրանսիա մուտքի թույլտվությունների տրամադրման հետ կապված որոշակի դժվարությունների հարցը, ինչի կապակցությամբ դեսպանը վստահեցրեց, որ որևէ արհեստական խոչընդոտ այս առումով չկա, և արվում է ամեն ինչ ընթացակարգային դժվարությունները վերացնելու ուղղությամբ: