|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը ԱՄՆ դեսպանատանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի հետ։ ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը գլխավորում էր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ներկա վիճակի, զարգացման հնարավորությունների եւ հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցերին։ Երկուստեք կարևորվել է պարբերական շփումների անհրաժեշտությունը։
Հանդիպումը մաս է կազմում Երեւանում հավատարմագրված դեսպանների հետ ՀՅԴ Բյուրոյի հանդիպումներին։ Ցարդ ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունները հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանների հետ։
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ