|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակիցները դիմել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Օլիվիե ԴԸԿՈՏԻՆՅԻԻՆ ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքը ֆրանսիական համալսարանին հանձնելու հետ կապված լուրերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարկումների ագրարային համալսարան էին այցելել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը եւ Ֆրանսիայի դեսպանը: Նրանք` ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ, շրջել են 2-րդ մասնաշենքում եւ ծանոթացել շենքային պայմաններին: