|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսրայելի բանակը հայտարարել է, որ այսօր կառավարությունը որոշում կկայացնի Իրանի հարձակմանը պատասխան տալու մասին, գրում է Ynet իսրայելական պարբերականը։
Իսրայելի պաշտպանության բանակի ֆինանսների հարցերով նախկին խորհրդականն իր հերթին ասել է, որ իրանական հրթիռներն ու դրոնները որսալը Իսրայելին վրա կարող է 1,3 մլրդ դոլար արժենալ։
«Խոսքը մեկ գիշերվա ընթացքում պաշտպանության համար 4-5 միլիարդ շեկելի (1-1,3 մլրդ դոլար) մասին է»,– ասել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ֆինանսների գծով նախկին խորհրդական, պահեստազորի բրիգադային գեներալ Ռամ Ամինախը:
Ամինախի խոսքով՝ հարձակումը հետ մղելու ինքնարժեքը Իսրայելի համար 10 անգամ ավելի մեծ է, քան դրա իրականացումն Իրանի համար։
Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին այսօր հայտարարել էր, որ Իսրայելի նկատմամբ «Ճշմարիտ խոստում» գործողությունը կատարվել է, Իրանը չի նախատեսում շարունակել այն։
Ապրիլի14–ի գիշերը Իրանը կամիկաձե դրոններով հարձակվել է Իսրայելի տարածքի վրա։ Հաղորդվում է Իսրայելի ուղղությամբ արձակված 100 հարվածային անօդաչուների մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակման մասին։ Իսրայելը հայտարարել է, որ խոցել են գրեթե բոլոր դրոններն ու հրթիռները։