|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անցած ուրբաթ օրը, երբ ՀԱԿ-ի հանրահավաքում որոշում ընդունվեց շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել, Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե այդ ակցիան մեկ շաբաթ կտեւի, որից հետո, նաեւ նկատի ունենալով իշխանություններին առաջադրված 8 պահանջների վերաբերյալ վերջիններիս դիրքորոշումը, որոշում կկայացվի ՀԱԿ-ի հետագա անելիքների վերաբերյալ:
Երեկվա դրությամբ ակցիայի մասնակիցների զգալի հատվածը կողմ էր շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցը շարունակելուն: Թե ինչպիսի՞ մարտավարություն կորդեգրի ՀԱԿ-ը` պարզ կդառնա այսօր:
«Մենք հաշվի կառնենք բոլոր կարծիքները եւ վերջնական որոշումը կկայացնենք»,- երեկ ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: