|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայտնի է, որ այսօր տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստը: Երեք օր առաջ էլ` շաբաթվա սկզբին, անսպասելիորեն գումարվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ում: Լրագրողներն այս հարցն ուղղեցին Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
«Հանրապետական կուսակցություն ոչ միայն իշխող քաղաքական ուժ է, այլ նաև քաղաքական ռիթմի թելադրողը: Մեր բոլոր քաղաքական որոշումներն ունեն իրենց ազդեցությունը ներքաղաքական ասպարեզներում: Այսօրվա քննարկման ժամանակ նույնպես որոշումները կայացվելու են բացառապես ժողովրդավարական ընթացակարգերով ու բաց քննարկումներով, և հերթական կարևոր որոշումը օրակարգ կարող է ծառայել երկրի զարգացման համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, որոնք հնչել են ԲՀԿ նախաձեռնոթյամբ հրավիրված խորհրդաժողովի ժամանակ, Արմեն Աշոտյանը նշեց, որ չի պատրաստվում թողնել իր կարևոր օրակարգը և մեկնաբանել ԲՀԿ-ականների` ինչ-որ մեկնաբանություններ: