|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Շվեյցարիան Ուկրաինային նվիրված գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ուղարկել Ռուսաստանին, և Մոսկվան ամեն դեպքում չի մասնակցի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է Բեռնում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Վլադիմիր Խոխլովը:
Շվեյցարիան մտադիր է հունիսի կեսերին Ուկրաինայի հարցով խաղաղ գագաթնաժողով անցկացնել, որին կմասնակցի 80-100 երկիր:
«Շվեյցարական կողմը համաժողովի հրավեր չի ուղարկել Ռուսաստանին: Մեր դիրքորոշումը հայտնի է: Նույնիսկ նման միջոցառման հրավեր ստանալու դեպքում ռուսական կողմը այն չի ընդունի», -ասել է նա:
Խոխլովը հավելել է, որ խաղաղ կոնֆերանսի կազմակերպիչների կողմից առաջ քաշված գաղափարը ՌԴ-ի համար անընդունելի է, քանի որ, նրա խոսքով, խոսքը գնում է ոչ կենսունակ խաղաղության բանաձևի մշակման հերթական տարբերակի մասին, որը հաշվի չի առնում ռուսական շահերը: