|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը որոշել է, որ կազմակերպության համաշխարհային կազմակերպության նոր անդամներ ընդունելու կոմիտեն ապրիլին կքննարկի Պաղեստինի անդամակցության դիմումը։ Դրա մասին հայտարարել է ՄԱԿ-ում Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսա Ֆրեյզերը։
Ըստ Ֆրեյզերի՝ Անվտանգության խորհրդի ցանկացած անդամ կարող է ներկայացնել անդամակցության վերաբերյալ իր որոշումը։
Ապրիլի 6-ին ՄԱԿ-ից հայտնել էին, որ Անվտանգության խորհուրդը երկուշաբթի՝ ապրիլի 8-ին, կդիտարկի միջազգային կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ Պաղեստինի խնդրանքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նամակ է ստացել՝ Պաղեստինին ՄԱԿ-ում ընդունելու և համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ ճանաչելու խնդրանքով։
Փաստաթուղթը ՄԱԿ է ներկայացրել ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախագահող երկրի՝ Մալթայի ներկայացուցիչը։