|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովն ակնհայտորեն «միակողմանի ու կողմնակալ է» և հիմնված է երկակի ստանդարտների վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
«Համաժողովը թափանցիկ չէ, զուրկ է տարածաշրջանային ընդգրկունությունից և հակասում է տարածաշրջանում այդքան անհրաժեշտ վստահության և ինտեգրման ձևավորմանը։
Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ հանրային դիրքորոշումը Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն նրան Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր սադրանքներում։
Այս դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։