|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Crocus City Hall-ի սեփականատերը, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, Crocus International-ի նախագահ Արազ Ագալարովն է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսնու հայրը։
Էմին Ագալարովն ու Լեյլա Ալիեւան ամուսնացած են եղել 9 տարի։ Ադրբեջանի նախագահի դուստրը 2006 թվականին է ամուսնացել հաջողակ գործարարի և երգչի հետ և ունեցել երկու որդի՝ Ալիին և Միքայիլին։
Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են Crocus City Hall կրակոցների մասին, որտեղ պետք է տեղի ունենար «Пикник»-ի համերգը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, առնվազն երեք մարդ կրակ է բացել։ Հայտնի է նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։ Telegram-ի ալիքները հայտնում են ավելի քան 40 զոհի և 100 վիրավորի մասին։