|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Արամ Խաչատրյանի անվան տրիոն հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում: Տրիոյի եվրոպական համերգաշարը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Գլխավոր համերգը, որի կազմակերպիչն էր «ՌՓ Մյուզիքալ Մենեջմենթը», տեղի է ունեցել ապրիլի 13-ին Լոնդոնի ամենահեղինակավոր սրահներից մեկում՝ «Քուին Էլիզաբեթ Հոլի» «Փարսել Ռումում»: Ծրագրում հնչել են Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի, Ռախմանինովի, Դոնանիի ստեղծագործությունները:
Խաչատրյանի անվան տրիոյի հետ կատարումներով հանդես են եկել Քլիֆթոն Հարիսոնը (ալտ), Ռոզմարի Թեյլորը (կլարնետ) և Սիմ Փիրսը (գալարափող):
Գերմանիայի Քյոլն և Մյունխեն քաղաքներում Խաչատրյանի անվան տրիոյի կատարմամբ հնչել են նաև Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: