|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլ Փաշինյանը գործարկել է հայոց պետականության կործանման ավազե ժամացույցը
Սա ֆոտոշոփ չէ։ Մարտի 18-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մշակույթի տանը կայացած հանդիպման միջնամասում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի աշխատողներից մեկը նրա առաջ տեղադրել է եռագույն ավազե ժամացույցներ։ Ոսկեպարի բնակիչները կարծում են, որ այդ ժամացույցները խորհրդանշում են հայոց պետականության ավարտի սկիզբը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարում էր հայոց պետականության կործանման պատմական ցիկլերի մասին»։