|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահի աշխատակազմը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարի համար գործարկել է 1915.gov.tr կայքը: Անգլալեզու կայքում տեղ են գտել թուրքական պաշտոնական քարոզչամեքենայի ստահոդ ու անհիմն պնդումները՝ 20-րդ դարի սկզբում օսմանյան իշխանությունների արյունարբու գործողությունների վերաբերյալ:
Կայքի առաջին էջում տեղ է գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը. «Այսօրվա աշխարհում պատմությունից թշնամություն ստեղծելն ու նոր վեճեր առաջացնելը չի կարող ընդունելի լինել և չի բխում մեր համատեղ ապագայի կառուցման տեսլականից»:
Կայքում կան մի շարք նյութեր, փաստաթղթեր, որոնք կոնտեքստից կտրված են և նպատակ ունեն ցուցադրելու, որ իբր հայերն են ըմբոստացել, կոտորել թուրքերին, իսկ հայերի «արտաքսումը» միակ լուծումն էր: Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության դեմ հայտարարությունները, նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը տեղ են գտել կայքում:
Կայքում նաև բաժին կա հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման 1970-80-ականների հայկական կազմակերպությունների գործողությունների վերաբերյալ, իսկ այդ բաժինը վերնագրված է «Armenian terror» (Հայկական ահաբեկչություն):