|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրք կուսակցական Դողու Փերինչեքը, որին Շվեյցարիայում դատապարտել էին Հայոց ցեղասպանության ժխտման համար, դիմել էր Եվրադատարան:
Ըստ mynet.com-ի` Շվեյցարիայի վերաքննիչ դատարանի կողմից նույնպես մեղավոր ճանաչված Փերինչեքը ՄԻԵԴ-ին ուղղված նամակով փորձել էր պաշտպանվել` պնդելով, որ Եվրադատարանը խախտում է խոսքի իրավունքի 10-րդ և «Առանց օրենք` չի կարող մեղադրանք լինել» օրենքի 7-րդ հոդվածները:
Ենթադրվում է, որ այս գործով Եվրադատարանի որոշումը նախադեպ կհանդիսանա մյուս երկրների համար, որոնք ցանկանում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել իրենց երկրում: