|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Քանդել․ ոչնչացնել,, զրոյացնել և ուրանալ ամեն ինչ»,- իշխանության քաղաքական վարքագիծն այսպես է որակում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Մասնավորեցնելով խոսքը՝ պատգամավորը հատկանշում է բուհերի միավորման ծրագիրը, այդ թվում՝ Կոնսերվատորիան փակելու հեռանկարը։
«Զուտ թշնամական հաշվարկներ են․ կիսագրագետ կամ ամբողջովին անգրագետ մտքեր են արտահայտում և հետո լծվում դրա իրականացմանը»,-ասում է պատգամավորը՝ հավելելով, որ ՀՀ կրթական համակարգի բարեփոխումները պետք է լինեն «մի՛ վնասիր» սկզբունքով ։
«Հայաստանը վերածվել է հրդեհների օջախների, չգիտես որը հանգցնել»,- մտահոգություն է հայտնում Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։