|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Գազպրոմ»-ի տնօրենների խորհուրդը (ի թիվս այլ պետական հիմնարկների եւ բանկերի) կքննարկի արտահանման նոր պայմանագրերում ռուսական ռուբլիով հաշվարկներ անելու հնարավորությունը և ռուսական արժույթով հաշվարկների` հիմնավորված նվազագույն չափը. հայտնում է Интерфакс-ը:
Հարցը կքննարկվի հեռակա կարգով` տնօրենների խորհրդի անդամների կողմից լրացված քվեաթերթիկները կընդունվեն մինչև սեպտեմբերի 28-ը:
Հիշեցնենք, որ օրերս Բելառուսում տեղի ունեցած` ԵՏՄ կառավարության ղեկավարների խորհրդի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսել էր ռազմավարական ապրանքների առևտրաշրջանառությունը դոլարի փոխարեն ռուբլիով իրականացնելու անհրաժեշտության մասին` ընդգծելով, որ խոսքը մասնավորապես էներգակիրների առևտրաշրջանառությանն է վերաբերում: