|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերինը երեկ Բաքվում իր ելույթում խոստովանական ձևակերպում է տվել Թուրքիա-Ադրբեջան տանդեմի վարած քաղաքականությանը: Այս մասին գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
««Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր դեր կխաղա թյուրքական աշխարհի ստեղծման համար»։
Պանթյուրքիզմը պոզով-պոչով չի լինում։ Միջանցքը առևտրի համար չէ, միջանցքը Թուրքիայի հնարավորությունն է իրականացնել թյուրքախոս աշխարհի հետ անխոչընդոտ կապ ապահովելու իր վաղեմի ծրագիրը։
Քարտեզում՝ թյուրքական աշխարհը ըստ Թուրքիայում տարածված պատկերացման, որը կիսում են բոլորը՝ սովորական մարդկանցից մինչև քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը»,- գրել է նա։