|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ iLur.am-ը չափազանց ուշագրավ տեսանյութ էր զետեղել: Տեսանյութի մասին կայքը գրում է. «Youtube-ում զետեղված է իրանցի երգիչ Շահքար Բինեշփաջուհի պարսկերեն մի երգի կատարաման տեսանյութ` իբր Բարսելոնայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ: Տեսահոլովակի սկզբում, իրոք, ցուցադրվում է հանդիսատեսով լեցուն Բարսելոնայի ֆիլհարմոնիկի դահլիճը, նաեւ գրություն կա այն մասին, որ երգիչն իր երգը կատարում է իբր հենց այդ դահլիճում:
Սակայն վայրկյաններ անց էկրանին է հայտնվում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը «նվագակցում» է երգչին:
Ինչպես հաղորդում են iLur.am-ի աղբյուրները, ֆիլհարմոնիկ նվագախումբը ձեւացնում է, թե նվագակցում է երգչին, իսկ իրականում երաժշտությունը հետագայում ձայնագրվել է սինթեզատորի միջոցով. Հայաստանի ֆիլհարմոնիկի դահլիճն ու երաժիշտներն ընդամենը ֆոն են ծառայել երգչի համար, որպեսզի նա հետագայում կարողանա ներկայացնել, թե իբր հանդես է եկել Բարսելոնայի ֆիլհարմոնիկի դահլիճում»: