|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ։
Հայցելով Նորին Սրբության օրհնությունը` խմբակցության անդամներն իրենց որդիական հավատարմություն ու զորակցությունը հայտնեցին Մայր Եկեղեցուն և Սուրբ Էջմիածնի առաքելությանը։
Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ավագանու անդամներին, կարևորեց վերջիններիս բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են Վաղարշապատ համայնքի բնականոն կենսագործունեության ապահովմանը և առկա խնդիրների լուծմանը։ Հայոց Հովվապետը նաև գնահատանքով անդրադարձավ խմբակցության նախանձախնդրությանը հանդեպ Մայր Եկեղեցին և հոգևոր ու ազգային նվիրական արժեքները։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև Հայ Եկեղեցու առաքելության առավել արդյունավորման խնդիրներին։