|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոյեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Ռոթարի ակումբի անդամներին՝ ուղեկցությամբ Հայկական ազգային Դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանի։
Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ պրն․ Զաքյանը ներկայացրել է հյուրերին և տեղեկություններ փոխանցել Ռոթարի ակումբի՝ Հայաստանում կրթության և մշակույթի ոլորտում պատանիների ու երիտասարդների համար իրակացվող ծրագրերի մասին։
Հայոց Հայրապետը ողջունել է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կօգնեն շնորհալի պատանիների և երիտասարդների տաղանդների բացահայտմանը, ինչն իր հերթին նրանց հնարավորություն կընձեռի իրենց տեղը գտնելու կյանքում։
Նորին Սրբությունն ընդգծել է նաև, որ ակումբի փոխգործակցությունը տարբեր ազգերի մշակույթների հետ կնպաստի ժողովուրդների միջև հանդուրժողականության և խաղաղության հաստատմանը։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռոթարի ակումբի անդամներին է ներկայացրել Մայր Աթոռի կողմից պատանի և երիտասարդ հայորդիների համար իրակացվող կրթադաստիարակչական և մշակութային ծրագրերը։