|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիստում որոշեց Հայաստանի ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշել ոչ թե դեկտեմբերի 20-ին, այլ հունվարի 8-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականի հունվարի 8-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները, որոնցով, ըստ էության, համակարգային փոփոխություններ են նախատեսվել Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի նշանակման և ծառայության կազմակերպման կարգի մասով, ինչն էլ հիմք ընդունելով, առաջարկվում է Հայաստանում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշել յուրաքանչյուր տարի՝ հունվարի 8-ին։
Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է վերանայել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու ամսաթիվը: