|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այս տարի փետրվարի 7-ը` Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնն է: 451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսներն Առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են:
Արդեն չորրորդ տարին անընդմեջ Երևանի պետական համալսարանը, ի դեմս Մշակույթի կենտրոնի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ կազմակերպում են Վարդանանց նահատակներին նվիրված միջոցառում, որը հայրենասիրության և ոգու առկայության դրսևորում է: