|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ գումարման ընտրությունների նախնական տվյալների համաձայն Թեհրանի և հյուսիսային իրանահայության ընտրատարածքում ձայների ավելի քան 82 տոկոսը շահելով հաղթել է ՀՅԴ-ի և նրա կից կառույցների աջակցությունը վայելող թեկնածու Արա Շահվերդեանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը:
«Արա Շահվերդյանը նախորդ ընտրություններում հաղթել էր շահելով ձայների 62,5 տոկոսը:
Ընտրություններում ծանր պարտություն են կրել մյուս երկու թեկնածուները, որոնց իրենց աջակցություն էին հայտնել նիկոլի ու զարեհ սինանյանի հետ սելֆի անող ու Արցախը հանձնած իշխանություններին սատարող ուժերը:
Ամփոփելով կարելի է ասել անցած ամռանը տեղի ունեցած Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի ընտրություններից հետո թեհրանահայ համայնքը երկրորդ անգամ «Ոչ» ասաց Հայաստանի դավաճան իշխանություններին սատարող ուժերին:
Այլ խոսքով չնայած համայնքը պառակտելու բոլոր ձախողած փորձերին Իրանահայ համայնքի դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու նրա իշխանության գործակատարների դիմաց»: