|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ՝ կապված տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության հետ։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների մնալու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ»,- ասել է նա։
Գալուզինի խոսքով՝ Ադրբեջանի հետ երկխոսությունը կառուցողական է։
«Բոլոր հարցերը, որոնք ծագում են, լուծում ենք երկուստեք ընդունելի ձևով։ Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ կոնտինգենտի լիազորությունների երկարացմանը, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- հավելել է փոխնախարարը։