|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի խորհրդականը հաստատում է՝ Արցախը լուծարելու հրամանագրից հետո Շահրամանյանը մեկ այլ հրամանագիր էլ է ստորագրել, որով այդ պահին Ստեփանակերտում բնակվող, նախկինում պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղեկալ։ Թե ինչ գործառույթ պետք է իրականացներ Գալստյանն այդ պայմաններում, պարզ չէ։
«Իհարկե, դա հրամանագիր եղել է ստորագրված, որով նա նշանակվել է, բայց թե ինչ ֆունկցիաներով, ինչ նպատակներով, նման տեղեկության չեմ տիրապետում», - «Ազատության» հետ զրույցում ասել է Վլադիմիր Գրիգորյանը։
Ինչպես Արցախի նախագահի խորհրդականն է ասում, ցանկացած մարդ ինքն է որոշել մնալ և ինտեգրվել Ադրբեջանի կազմում, թե դուրս գալ Արցախից. - «Արցախի ժողովուրդը չի ընդունել Բաքվի ինտեգրվելու պայմանը, քանի որ 32 տարի առաջ իր ընտրությունը կատարել է՝ ապրել ազատ և անկախ Արցախում», - շեշտեց նա։
Ըստ Սամվել Շահրամանյանի խորհրդականի՝ Արցախում մնացել է 20-30 հոգի, այդ թվում՝ Սարգիս Գալստյանը։