|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
1) առողջապահության նախարար.
2) արդարադատության նախարար.
3) գյուղատնտեսության նախարար.
4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.
6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
7) քաղաքաշինության նախարար.
8)ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դադարեցվել են Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի պատգամավորական լիազորությունները