|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ֆեյսբուքյան օգտատեր Գուրգեն Վարդանյանը գրում է.
«Հասկանում եմ, որ ըստ «հին հայկական ավանդույթի» աշխարհի բոլոր մեղքերում պետք է մեղադրել Դաշանակցությանը, բայց ուզում եմ այս անգամ ձեզ հիասթափեցնել:
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դաշնակցական չէ, եւ երբեք չի եղել։
Ավելին՝ Դաշնակցությունը Արցախում երբեք իշխանություն չի ունեցել։
Դաշնակցական է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, որը որեւէ լիազորություն չուներ վերջին իրադարձությունների վրա ազդելու, մաքսիմում կարող էր կարծիք հայտնել։
Դաշնակցությունը Արցախյան ե´ւ առաջին, ե´ւ երկրորդ պատերազմներում ավելի շատ արյուն է թափել եւ ավելի շատ հող է ազատագրել, քան բոլոր քաղաքական ուժերը միասին վերցրած:
Դաշնակցության մասին խոսելիս ռեխներդ կոռեկտ բացեք, քանի կարողանում եք դա անել»։