|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն երկրորդ անգամ ծանուցում է ստացել Հայաստանի Քննչական կոմիտե ներկայանալու վերաբերյալ։ Նա պետք է հարցաքննվի հունիսի 27-ին: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նրա հարցաքննությունները գնալով ինտենսիվանում են, և չի բացառվում, որ գործընթացն ավարտվի Շահրամանյանի կալանքով։
Հիշեցնենք, որ քննչական մարմինը քննություն է վարում 2023 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական հարձակման օրերին պաշտոնական անփութության և զինամթերքի հնարավոր հանձման դեպքի վերաբերյալ։ Գործը հարուցվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա։
«Ժողովուրդ»-ը շարունակում է հետևել թեմայի զարգացմանը»։