|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից։
Նույն օրը երկրի ղեկավարն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին։ Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ կադրային այս որոշումը պայմանավորված է Կարեն Շահրամանյանի անցած ճանապարհով, պետական կառավարման ոլորտում ունեցած մեծ փորձով, մասնագիտական գիտելիքներով և մարդկային որակներով՝ հույս հայտնելով, որ հետպատերազմյան բարդ շրջանում նա այս պաշտոնում ևս կանի առավելագույնը պետական համակարգի արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար։
Նախագահի խոսքով՝ այս փուլում խնդիրներն ու անելիքները շատ են, և Կարեն Շահրամանյանը կշարունակի իրականացնել իր լիազորությունները՝ որպես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողովի, ինչպես նաև Բնակարանային հարցերի համակարգման հանձնաժողովի նախագահ։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը: