|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի Դաշնությունը փաստացի աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը։ Այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստի ժամանակ։
«Փաստացի աջակցում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործմանը՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով ֆինանսավորելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի շինարարությունը։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ 150 միլիոն դոլար է։ Այժմ նաև հիմնադրամի կոլեգիալ մարմինների համաձայնեցման փուլում է գտնվում Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու որոշումը։ Այնտեղ աջակցության ծավալը կլինի 200 միլիոն դոլար»,- ասաց Օվերչուկը։